Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեքսոլոգիա

Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն

Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։

 

Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։


Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։


Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։


Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։


•    Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։


•    Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։


•    Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։


•    Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։


•    Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։


•    Ընդօրինակվող մաստուրբացիան
բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։


Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։


Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։


Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։


Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։


Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Karina

15.05.2015

Barev dzez! Hargeli Bjishk Hnaravore dzernahsarjutyan patjar lini dzvranneri polikistoze?? u endhanrapes dzernasharjutyune arajacnum e hormonal xangarumner u sheghumner. Kankhav shnorhakalutyun!

Grigor Xachatryan

11.05.2015

Barev dzes hargeli Gevorg es 15 tarekan em u mankuc 10 tarekanic zbaxvel em dzernasharjutyamb xndrum em asaceq da karox e hetagayum xndirner arajacnel. u shabatva mej qani angam e kareli dbaxvel dzernasharjutyamb

Մեդ-Պրակտիկ

11.05.2015

Հարգելի Markos, ֆիմոզը տղամարդու առողջությանն անմիջական վնաս չի հասցնում, այն խանգարում է նորմալ սեռական կյանքով ապրելուն:

Narek

10.05.2015

Shnorhakalutyun bjishk....isk spermogramai patasxani jamanak erb haytnabervum em voskeguyn stafilokok da karox e patchar linel knojs chhxianalu?es été 10 or antibiotik xmem hnaravor e kins hxiana ?

ARMEN

09.05.2015

Bjisk jan xndrumem patasxaneq eli im mejqin ev demqin pzuki nman durse tvel karoxe da linel dernasarjutyunic?

ARMEN

09.05.2015

BAREW DEZ ES VAXUC ZBAXVUMEM DERNASARJUTYAMB UZUMEM IMANAM DRANIC MARDU VRA DURS TALISE ?

Մեդ-Պրակտիկ

08.05.2015

Հարգելի Narek, վաղաժամ սերմնաժայթքումը հաճախակի հանդիպող խնդիր է տղամարդկանց շրջանում: Պատճառները տարբեր են` նյարդային կամ օրգանական: Օրգանական խնդիրներ կարող են առաջանալ բորբոքումներից կամ ինֆեկցիաներից հետո: Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է լինել նաև հետևանք ոչ կանոնավոր սեռական կյանքի կամ պատանեկան տարիքում հաճախակի ձեռանաշարժության: Ցանկալի է դիմել նեղ մասնագետի խորհրդատվության, պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար: Խնդիրը որոշ չափով կարելի է մեղմել հարաբերությունից առաջ "Անեսթեզին" պարունակող քսուք կամ անեսթեզինով պատված պահպանակ օգտագործելով: Վաղաժամ սերմնաժայթքման ախտորոշման համար սպերմոգրամման ինֆորմատիվ չէ, այն կիրառում են սերմնահեղուկի  որակական և քանակական հատկանիշները պարզելու համար:

Markos

07.05.2015

Shat shnorhakalem vor patasxanecik harcis uxaki kuzei imanal ardyog da vnase te ce

Մեդ-Պրակտիկ

04.05.2015

Հարգելի Markos և Vaspur, բարև Ձեզ: Խնդիրն այլ կերպ կոչվում է ֆիմոզ, երբ ինչ-ինչ պատճառներոց անհնարին է դառնում սեռական անդամի գլխիկի լրիվ մերկացումը: Տարբերում ենք բնածին և ձեռքբերովի ֆիմոզ: Ձեռքբերովի ֆիմոզի պատճառները տարբեր են` բորբոքային, վնասվածքային, պատճառ կարող է լինել նաև օրգանիզմում շարակցական հյուսվածքի` մասնավորապես էլաստիկ թելերի քանաի պակասը: Կան ֆիմոզի մի քանի աստիճաններ, որից կախված բուժման տակտիկան տարբեր է: Թույլ արտահայտված ֆիմոզի դեպքում հնարավոր է քսուքների և վարժությունների միջոցով խնդրին լուծում տալ: Ծանր դեպքերում հնարավոր է վիրահատական միջամտության կարիք լինի: Նույնիսկ թեթև ֆիմոզի դեպքում ինքնաբուժությամբ զբաղվել ցանկալի չէ: Հարկավոր է դիմել ուրոլոգի` նախ պատճառը պարզելու, այնուհետև համապատասխան բուժում ստանալու համար: Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ կգտնեք ավելի մանրամասն ինֆորմացիա խնդրի մասին.

 

http://urolog-me.ru/lechenie-fimoza-bez-operacii-kak-lechit-fimoz-operaciya.html

Grigor Xachatryan

04.05.2015

Barev dzes hargeli Gevorg es 15 tarekan em u mankuc 10 tarekanic zbaxvel em dzernasharjutyamb xndrum em asaceq da karox e hetagayum xndirner arajacnel. u shabatva mej qani angam e kareli dbaxvel dzernasharjutyamb

Narek

03.05.2015

serakan haraberutyan jamanak sermnajaytqume shat shut e texi unenum da inchi het karox e kapvac linel...???? ev hnaravor e ardyoq ayd xndire pazel spermagrammai mijocov????

vaspur

02.05.2015

yesel unem nuyn xndir yes 25 tarekan txa em yev im arnadams ci bacvum galovken dran injvor anvanum en fimoz xndrum em ognek yev mi lucum asek tnayin paymanerum

Մեդ-Պրակտիկ

02.05.2015

Հարգելի Aram Danielyan, բարև Ձեզ: Դուք կոնկրետ ում եք ուղղել Ձեր հարցը:

markos

01.05.2015

yes 27 tarekan txa em yev im arnadami galovkes lriv ci bacvum yte haskacox ka xndrum em ognek dranic yes amacum em seksov zbaxvem xndrum em patasxanek inj anem

Aram Danielyan

30.04.2015

hargeli Gevorg es 16 tarekan em u mankuc 12 tarekanic zbaxvel em dzernasharjutyamb xndrum em aseq hetagayum da karox e xndirner arajacnel yev shabatva @ntacqum qani angam e kareli zbaxver dzernasharjutyamb

Մեդ-Պրակտիկ

29.04.2015

Հարգելի PAVEL, բարև Ձեզ: Ձեր հարցից անհասկանալի է, ինչ նկատի ունեք "թուլանալ" ասելով, այսինքն մի քանի օր ակտիվ սեռական կյանքով ապրելուց հետո նկատում է էրեկտիլ անբավարարությու°ն , նորմայում նման բան չպետք է լինի: Եթե խնդիրն անհանգստացնող է ցանկալի է դիմել ուրոլոգի կամ սեքսոպաթոլոգի կոնսուլտացիայի:

PAVEL

26.04.2015

UXAKI IND TVUMA VOR TULACELAINCHIC KAROE LINEL?

PAVEL

26.04.2015

barev dez mi harc eli hnaravor e mi qni or aktiv serakan kyanqov aprelev dranic arnandam@ tulana ete che apa inji karoxe linel xndrum em patasxanel

Մեդ-Պրակտիկ

26.04.2015

Հարգելի Armine, բարև Ձեզ: Կոնկրետ սահմանված նորմա գոյություն չունի, ձեռնաշարժությամբ զբաղվելը օրգանիզմի պահանջ է, որն այդ պահին կարող է բավարարել սեռական ցանկությունը: Իհարկե, որոշ դեպքերում դա չափից շատ է, և ունի պաթոլոգիկ բնույթ: Կանոնավոր սեռական կյանքով ապրելու հետ այդ սովորությունը կանցնի: 

Մեդ-Պրակտիկ

25.04.2015

Հարգելի Gagik, մասնագետների վերաբերմունքը այս հարցի շուրջ միանշանակ չէ: Որոշ մասը կարծում է, որ ձեռնաշարժությամբ զբաղվելը նորմալ ֆիզիոլոգիական պահանջ է, և այդ պահին փոխարինում է նորմալ սեռական հարաբերությանը: Մյուս մասը կարծում է, որ դա պաթոլոգիա է և վնասում է առողջությանը: Հոգեկան լարվածություն ասելով բնավ նկատի չունենք, որ Դուք հոգեկաբանական խնդիրներ ունեք: Հոգեկան լարվածություն կամ սթրես առաջանում է այն դեպքում, երբ մարդու սպսելիքները ընդհանրապես ինչ-որ բանից, ավելի են քան այդ պահին հնարավոր է ստանալ, և քանի որ ձեռնաշարժությունը չի կարող լիարժեք բավարարել մարդու սեռական ցանկությունը, սկսում է առաջանալ լարվածություն, որի հետ նաև կապված են Ձեր նշած հոգնածության զգացումը և մյուս ախտանիշները:

Մեդ-Պրակտիկ

25.04.2015

Հարգելի Մարիա, բարև Ձեզ: Ձեռնաշարժությունը չի ազդում օրգանզմի հորմոնալ ֆոնի վրա, սակայն,եթե դա չափից շատ է, իհարկե իր բացասական հետևանքները կունենա: 

armine

23.04.2015

barev dzez, yes 16 tarekanem ev uzumem imanal ardyoq 3 or@ mek angam dzernasharjutyun@ normal e?

Մեդ-Պրակտիկ

21.04.2015

Հարգելի Ani, մասնագետների վերաբերմունքը այս հարցի շուրջ միանշանակ չէ: Մի մասը կարծում է, որ ձեռնաշարժությունն ընդհանրապես վնասակար չէ, դա ֆիզիոլոգիական պրոցես է, որի միջոցով մարդը բավարարում է իր սեռական ցանկությունը, եթե տվյալ պահին հնարավոր չէ նորմալ սեռական հարաբերությունը: Մի մասն էլ կարծում է, որ չափից ավելի ձեռնաշարժությամբ զբաղվելը վնասակար է և խանգարում է հետագայում նորմալ հարաբերություններ ունենալուն: Ամեն դեպքում մեկ բան հստակ է, չափից ավելի ձեռնաշարժությամբ զբաղվելը, որն արդեն ունի պաթոլոգիկ բնույթ վնասակար է, և հարկավոր է կանխել դա: Մնացած դեպքերում դա ժամանակավոր բնույթ ունի, և կանոնավոր սեռական կյանքով ապրելու հետ այդ ցանկությունն անցնում է:

Gagik

21.04.2015

hargeli bjishk shnorhakalem uxaki es shat bjishkneric lsel em vor dzernasharjutyun@ mardun tulacnume ev na sksume aveli dandax mtacel aktiv chi linum ev da azdume nayev mkanneri vra es zgacelem erp erkar jamanak che4m oktagorcum da sksumem aveli aktivanal ev energias aveli e shatanum misht chem haskacel da arcyoq kapvace dzernasharjutyan het te voch es hogekan ev larvacutyan vochmi xntir chunem ?????????

Մեդ-Պրակտիկ

21.04.2015

Հարգելի Ashot, խնդիրը կարող է կապված լինել սերմնաժայթքման ուշացման հետ, պատճառ կարող է լինել նաև էրէկտիլ ֆունկցիայի անբավարարությունը: Միանշանակ ասել թե ինչ խնդիր է դժվար է: Հարկավոր է նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի կոնսուլտացիա:

Մեդ-Պրակտիկ

20.04.2015

Հարգելի Gagik, ձեռնաշարժությունը տարբեր տարիքում տարբեր պատճառներ ունի և տարբեր դրսևորումներ: Թմրածության և ծանրաբեռնվածության զգացում լինում է, երբ տղամարդու կամ կնոջ մոտ ձեռնաշարժությունն ուղկեցվում է հոգեկան լարվածությամբ, մարդն իրեն մեղավոր է զգում, դա հիմնականում կապված է ընտանիքում խիստ դաստիարակության հետ: Հոգեկան լարվածությունն ավելի վնասակար կարող է լինել, քան ձեռնաշարժությամբ զբաղվելը: Ձեզ ներկայացնում ենք հղումներ, որտեղ կգտնեք ավելի մանրամասն ինֆորմացիա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ.

 

https://www.med-practic.com/arm/713/19133/article.more.html

 

https://www.med-practic.com/arm/346/20176/article.more.html

Մարիա

20.04.2015

Բարև ձեզ,ինձ մի հարց է հետաքրքրում ձեռնաշարժության վերաբերյալ,ես 19 տարեկան եմ,ամւսնացած չեմ,ունեմ դաշտանային ցիկլի խանգարուներ,բուժվում եմ,այս ընթացքում կարելի է զբաղվել ձեռնաշարժությամբ թե ոչ,և հետագայում կարող է որևէ խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ:Նախապես շատ շնորհակալ եմ:

Ashot

18.04.2015

Hargeli bjishk xndrumem patasxanel yes sexi jamanak aranc derqi oqnucyan chem hangstanum. Da inchpes karelie kanxel? Yev da inchic karoxe linel? Naxapes shnorakalem oqnelu hamar.

Ani

18.04.2015

shnorhakalutyun,,bayc dzernasharjutyun@ ardyoq vnasakar che ? ev inch depqerum karoxe vnas hascnel?

Gagik

17.04.2015

es shat em uzum imanal dzernasharjutyan vat hetevanqner2 jisht e vor dra pajarov mard tmrume irenn zgume canrabernvac ev mnacac bolor hetevanqner@

Կարդացեք նաև

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեռական կյանք
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեռական կյանք
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեռական կյանք
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեռական կյանք
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեռական կյանք
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեռական կյանք
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեռական կյանք
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեռական կյանք
Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեռական կյանք
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո

Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...

Ուրո-անդրոլոգիա
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am

Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...

Հղիություն, ծննդաբերություն
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ